La Revue du Praticien ամսագրի հայերեն հրատարակության 14րդ համարը

Հաճախ ենք ինքներս մեզ հարցնում՝ արդյո՞ք քաղցրացուցիչները նույնքան վնասակար են, որքան շաքարը, թե՞ դա սխալ միտք է: Քաղցրացուցիչների ազդեցությունն առողջության վրա շարունակում է քննարկումների թեմա լինել։ «Revue du Praticien»-ի հոկտեմբերի համարում խոսվում է կարևոր թեմաներից ինչպիսիք են քաղցրացուցիչները, ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա, կարճատև հակաբիոտիկաբուժումը, ընկճախտը և բազմաթիվ այլ թեմաներ։ Հրավիրում ենք բացահայտելու մեր նոր համարը […]
La Revue du Praticien ամսագրի հայերեն հրատարակության 13րդ համարը

Մենք ուրախ ենք ձեզ ներկայացնել մեր պարբերականի նորելուկը (13-րդ), որն այս անգամ խորությամբ ուսումնասիրում է քնի և անքնության տարբեր կողմերը՝ ի լրումն բազմազան և արդի բժշկական այլ թեմաների: Շատ հոդվածներ լուսաբանում են բնակչության բավականին մեծ մասին վերաբերող խանգարման՝ անքնության բազմաթիվ ասպեկտները: Հավելյալ տեղեկություններ
Սանտե Արմենիի բուժքույրական առաքելություն ՝ ապրիլ 2024թ

Սանտե Արմենիի հարգելի բարեկամներ, Ցանկանում ենք ներկայացնել 2024 թվականի ապրիլի 10-ից 19-ը տեղի ունեցած բուժքույրական առաքելության կարևորագույն իրադարձությունները։ Այդ առաքելության ջատագովն ու նախաձեռնողն է եղել Ֆրանսիայի Օբոն քաղաքի Սիմոն Վեյ հիվանդանոցի բուժքույր անեսթեզիոլոգ Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյանը, իսկ կազմակերպիչները՝ Երևանի պետական բժշկական համալսարանն ու Սանտե Արմենին։ Այս առաքելության նպատակն էր ամրապնդել հայաստանյան բուժքույրերի հմտությունները։ Իրենց մասնագիտական գիտելիքներով […]
La Revue du Praticien ամսագրի հայերեն հրատարակության 12րդ համարը

Այս նոր համարում Revue du Praticien-ը ուսումնասիրում է հիշողության խանգարումները, սկսած նյարդաբանական ասպեկտներից մինչեւ հոգեբանական եւ սոցիալական հետեւանքները: Հոդվածները ներկայացնում են տարբեր թեմաներ, ինչպիսիք են Ալցհայմերի հիվանդության ըմբռնման նոր տեսանկյունները եւ դրա կառավարումը, ինչպես նաեւ տարբեր տեսակի ամնեզիաները: Հարստացված դեպքերի ուսումնասիրություններով և գործնական խորհուրդներով, այս համարը արժեքավոր ռեսուրս է առողջապահության մասնագետների համար նրանց ամենօրյա պրակտիկայում: […]