
Գիտական բաժին
Տնօրեն և փոխտնօրեն` Պրոֆեսոր Արսեն Մեկինյան և դոկտոր Աննա Մարտիրոսյան
Գլոբալ ռազմավարություն` «Սանտե Արմենի» կազմակերպության գիտական բաժինը կենսական դեր է խաղում մեր առաքելության առաջխաղացման գործում՝ խթանելով հետազոտություններն ու նորարարությունը Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին անդրադառնալու համար մենք ստեղծել ենք առաջադեմ տեխնոլոգիաների և գործելակերպի կանխատեսման, ստեղծման և ներդրման գործընթաց։ Այս ռազմավարության և տեղական ու միջազգային փորձագետների հետ մեր համագործակցային գործընկերության միջոցով մենք ձգտում ենք ապահովել կայուն փոփոխություններ և առողջապահության մասնագետներին տրամադրել գործնական գիտելիքներ և լուծումներ։
Մեր տեղական գործընկերների (հետազոտական կենտրոններ, հիվանդանոցներ, համալսարաններ) հետ համատեղ աշխատանքի արդյունքում ներդրվեցին հետևյալ 2 աշխատանքային ուղղությունները։

Գիտական հետազոտություններ և զարգացում
Ստեղծվել է առաջին իմունո-ուռուցքաբանական հետազոտական լաբորատորիան Հայաստանում՝ նպատակ ունենալով խթանել գիտական հայտանգործությունները և վերջիններիս կիրառությունը բժշկության մեջ՝ պացիենտների/բուժառուների բուժման նպատակով։ Այս նախագիծը նպատակ ունի ստեղծել Հայաստանում իմունա-ուռուցքաբանության ոլորտում տարածաշրջանային նշանակության վերահսկիչ գերազանցության կենտրոն: Հիմնական նպատակներն են՝ բարձր մրցունակ իմունա-ուռուցքաբանական էկոհամակարգի ստեղծումը խթանումը և ամրապնդումը՝ մոբիլիզացնելով իմունաթերապիայի և իմունապաշտպանության ոլորտում առաջադեմ կենսաբժշկական հետազոտությունները: Այս նպատակով մենք ստեղծել ենք բժիշկների և հետազոտողների բազմամասնագիտական/մուլտիդիսցիպլինար թիմ, որը սերտորեն համագործակցում է քաղցկեղի իմունաթերապիայի նոր մոտեցումներ մշակելու համար:

Ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում
Մենք կարևորում ենք վերապատրաստումները դասախոսությունների, սեմինարների, ակադեմիական փոխանակման ծրագրերի և կոնֆերանսների կազմակերպման միջոցով։ Այս համատեքստում 2024 թվականի հունվարին Երևանում կազմակերպվեց իմունոլոգիայի միջազգային վարպետության դաս, ռողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար, վերջինս միավորեց միջազգային գերազանցության կենտրոնների փորձագետներին: Այս միջոցառումը թույլ տվեց հայ հետազոտողներին և առողջապահության մասնագետներին օգտվել իմունոլոգիայի, որը Հայաստանում զարգացող ոլորտ է, համապարփակ վերապատրաստումից։ Մյուս կողմից, այս վարպետության դասը եզակի հնարավորություն ընձեռեց խոսնակներին և մասնակիցներին հանդիպելու և փոխանակվելու իրենց փորձով ու մասնագիտական գիտելիքներով, ինչպես նաև ուսումնասիրելու նոր լուծումներ՝ իմունոլոգիական հետազոտությունների ներկայիս մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս բարձր մակարդակի գիտական հանդիպման արդյունքները ներառում են ֆրանսիացի և հայ հետազոտողների միջև նոր համագործակցությունների հաստատումը, ինչպես նաև իմունոլոգիայի մագիստրոսական աստիճանի և ամբիոնի ստեղծումը նախաձեռնելու պատրաստակամությունը՝ այս կարևոր կենսաբժշկական առարկան խթանելու և ամրապնդելու նպատակով։ 2025 թվականի հոկտեմբերին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, Երևանում (հոկտեմբերի 16-18-ը) կանցկացվի միջազգային իմունաօնկոլոգիայի գագաթնաժողով։ Այս միջոցառումը կմիավորի ակադեմիական, թարգմանչական և կլինիկական հետազոտությունների միջազգային առաջատարներին։ Գագաթնաժողովը հայ մասնագետներին կտրամադրի առաջադեմ հարթակ՝ փոխգործակցելու և արդյունավետ համագործակցություններ ու ամուր գործընկերություններ հաստատելու համաշխարհային մասշտաբով։